Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Հետաքրքիր փաստեր ինսուլտի մասին. news.am

Հետաքրքիր փաստեր ինսուլտի մասին. news.am

Մայիսը ինսուլտի մասին իրազեկման ամիս է, եւ NEWS.am Medicine խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում 10 հետաքրքիր փաստ ինսուլտի մասին:

 

Ինսուլտը մահացության ցուցանիշով երրորդ տեղն է զբաղեցնում քաղցկեղային հիվանդություններից եւ սրտի իշեմիկ հիվանդությոնից հետո:

 

Աշխարհում երկու վայրկյանը ինսուլտ է գրանցվում, իսկ ամեն վեց վայրկյանը մեկ՝ որեւէ մեկը մահանում է ինսուլտից:

 

Ինսուլտ տարած մարդկանց միայն 15-20 տոկոսն է վերադառնում նորմալ կյանքին, 33 տոկոսը մահանում է ինսուլտից հետո մեկ տարվա ընթացքում, 37 տոկոսն ուրիշների խնամքից են կախված դառնում, իսկ 10 տոկոսի մոտ ինսուլտը կրկնվում է:

 

Ինսուլտի երկու տեսակ գոյություն ունի՝ իշեմիկ (բոլոր դեպքերի 80 տոկոսը) եւ հեմառագիկ (ուղեղի արյունահոսությունը, դեպքերի 15 տոկոսը):

 

Տղամարդկանց մոտ ինսուլտի առաջացման հավանականությունը շատ ավելի բարձր է, քան կանաց մոտ, քանի որ կնոջ հորմոնալ համակարգը պաշտպանում է նրան ինսուլտից, սակայն 65 տարեկանից հետո կանանց եւ տղամարդկանց մոտ ռիսկը գրեթե նույնն է:

 

Ինսուլտի ժամանակ գլխուղեղի ձախ կողմի վնասումը կարող է հանգեցնել մարմնի աջ կողմի անզգայացմանը, իսկ աջ կողմի վնասումը՝ ձախ կողմի անզգայացմանը:

 

Ընդունված կարծիքի համաձայն՝ սիրտ-անոթային հիվանդություները կապված են  մարդու հասակի հետ: Ինչքան ցածրահասակ է մարդը, այդքան ավելի հավանական է, որ նրա մոտ ինսուլտ կարող է գրանցվել:

 

Գարնանն իշեմիկ ինսուլտների քանակն աճում է: Դա կապված է նրա հետ, որ տարվա այս եղանակին մարդիկ չեն նկատում, որ նրանց ճնշումը բարձրացել է եւ ոչինչ չեն ձեռնարկում կանխարգելման համար, իսկ զակերակային ճնշումը, ինչպես հայտնի է, իշեմիկ ինսուլտի ռիսկի գործոններից մեկն է:

 

 Այն մարդկանց մոտ, ովքեր օրական 8-9 ժամից ավելի են քնում, բարձրանում է ինսուլտի հավանականությունը: Սակայն ապացուցված չէ, որ երկարատեւ քունը կարող է ինսուլտի նախանշան կամ պատճառ լինել:

 

Լոլիկը, նուռն ու խուրման, որոշ գիտնականների կարծիքով, կարող են օգտակար լինել ինսուլտի կանխարգելման համար:

 

Ինսուլտը կանխարգելելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել աշխատանքի ու հանգստի ճիշտ բալանսը, ճիշտ սնվել, քնի պակաս չունենալ, հրաժարվել վնասակար սովորություներից եւ չմոռանալ սիրտ-անոթային հիվանդությունների բուժման անհրաժեշտության մասին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. alkovital.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ